Չլքել առաջնագիծը, լինել միշտ առաջնագծում, անդավաճան. Շուշան Պետրոսյանը՝ 55-ամյակի և իր տրամադրության մասին. armlur.am
Advertisement 1000 x 90

Չլքել առաջնագիծը, լինել միշտ առաջնագծում, անդավաճան. Շուշան Պետրոսյանը՝ 55-ամյակի և իր տրամադրության մասին. armlur.am

Այսօր վաստակավոր արտիստուհի, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը նշում է ծննդյան 55-ամյակը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ բան նշելու տրամադրություն եւ ցանկություն չունի:

«Տրամադրությունս չլքել առաջնագիծը, լինել միշտ առաջնագծում, անդավաճան, հանուն հայրենիքի, հանուն մեր զավակաների, նոր ծնվող երեխաների լուսավոր ապագայի, անկախ Հայաստանում ապրելու, վերականգնելու արժանապատվությունը ու հաղթանակների խորհուրդը»,-անդրադառնալով իր երազանքին՝ նշեց երգչուհին:

Երգչուհին գիտակցում է, որ ճանապարհը հեշտ չի լինելու, պետք է շատ դժվարություններ հաղթարել, բայց անկոտրում է, այլ տարբերակ չկա: Ըստ նրա՝ պետք է փառքով եւ արժանատավությամբ հաղթահարենք:

Հիշեցնենք , որ Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում եւ արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» եւ «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։



Նման նյութեր