Սրտամկանի ինֆարկտի ախտորոշման արագությունն ուղղակիորեն կապված է հիվանդի գոյատեւման հավանականության եւ հաշմանդամության հետ։ «MedicForum» պորտալը խոսել է թաքնված երեք ախտանիշի մասին։
Սառը քրտինք
Այս դեպքում օրգանիզմը կարող է ավելի շատ քրտնել՝ ջերմաստիճանը նվազեցնելու համար։ Եթե առավոտյան կամ կեսգիշերին արթնանալուց հետո սառը քրտինք կամ կպչուն մաշկ եք զգում, ապա պետք է դիմել բժշկի։
Ստամոքսի խանգարումներ
Կարող է նկատվել նաեւ մարսողության խանգարում եւ աղեստամոքսային այլ խնդիրներ։ Սա ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։
Փսխում եւ սրտխառնոց
Սրտխառնոցն ու փսխումը կարող են ուղեկցվել նաեւ որովայնի ցավով։ Մարդիկ հաճախ այդ նշանները համարում են գրիպի կամ թունավորման ախտանիշներ:
med.news.am