Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +22 +24 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +13 +17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +14 +16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +19+21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13 +16,
Լոռիում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +14 +17,
Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17 +20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +13 +15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +19 +22,
Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +25,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23 +25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +13 +16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +25,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +20 +24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17 +19,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20 +24։