Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում բաժանվել հին իրերից
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում բաժանվել հին իրերից

Մարդկանց մեծ մասն ապրում է անցյալով, եւ հենց այդ պատճառով է, որ նրանց համար դժվար է բաժանվել հին իրերից, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Սվետլանա Կոլոսովան։

Մասնագետը նշել է, թե պարտադիր չէ, որ միայն տարեցներին վերաբերի։ Դա կարող են լինել նաեւ այն մարդիկ, որոնք վերջերս են ավարտել դպրոցը կամ բուհը եւ ունեն անցյալի ջերմ հիշողություններ:

«Տարեց կանայք կարող են վարդագույն շորեր հագնել, դիմահարդարվել, ինչպես երիտասարդ տարիներին, նրանք հիշում են, թե ինչպես են դուր եկել երիտասարդներին, ինչպես են տպավորություն գործել։ Նրանք մնում են այս դրական հույզերի մեջ։ Սա հասկանալի հոգեբանական երեւույթ է»,- պարզաբանել է հոգեբանը:

Նրա խոսքով՝ ապագայով ապրող մարդկանց համար ավելի հեշտ է ազատվել հին իրերից։

«Կան մարդիկ, որ ուղղակի անցյալով են ապրում, հուշեր են կարդում, գնում են պատմության ֆակուլտետում սովորելու։ Նրանց համար սա ռեսուրսային վիճակ է։ Որոշ մարդիկ պահում են հին իրերը ամեն դեպքում, իսկ հետո ասում են, որ ճիշտ են արել, որ պահել են դրանք: Օրինակ, 30-ամյա աղջիկները նայում են իրենց տատիկի զգեստապահարանին եւ արդեն հասկանում են կյանքի ցիկլը, որ շուտով այդ մոդան կվերադառնա»,- եզրափակել է մասնագետը։

news.am