Ներկայացնում ենք տասը երեւույթ, որոնք կատարվում են յուրաքանչյուր ընթերցասեր մարդու հետ։
Անհաջողություններից, սթրեսից, միապաղաղ կյանքից եւ տխրությունից խուսափելու անվտանգ միջոց կգտնեք։ Պետք չէ նման իրավիճակներում դիմել ալկոհոլի կամ դեղահաբերի «օգնությանը»։ Գիրք կարդացեք. դուք ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնեք եւ գումար կխնայեք։
Դուք կհասկանաք, որ ընտանիք ունեք։ Այո, դուք ունեք ծնողներ, քույր, եղբայր եւ մի շարք այլ բարեկամներ։ Բայց միգուցե, միայնակ եք ձեզ զգում։ Սակայն գիրք կարդալով դուք նոր հարազատներ եք ձեռք բերում եւ դառնում ընթերցասեր մարդկանց մեծ ընտանիքի անդամ։
Դուք արտաժամանակային խոսակցությունների վկան եք դառնում։ Գիրքը միջոց է, որով անցյալը խոսում է մեզ հետ։ Գրքի միջոցով մենք հնարավորություն ենք ստանում զրուցել տարբեր մշակույթների, երկրների, սոցիալական խմբերի հետ։ Դրանք թույլ են տալիս ներխուժել մեկ այլ աշխարհ, որը լի է բազմազան հետաքրքրություններով։
Կսովորեք գեղեցիկ խոսել. Ընթերցելը հիանալի միջոց է սեփական բառապաշարը հարստացնելու, եւ լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու համար։
Ձեզ ամեն ինչ դուր կգա։ Անգամ հերթերը, կանգառը, սպասասրահները կդադարեն նյարդայնացնել ձեզ։ Քանի որ ընթերցասեր մարդը այդ պահին կարող է հանել իր գիրքը եւ վայելել այն կարդալու ընթացքը։
Դուք ավելի հաճելի անձնավորություն կդառնաք։ Միգուցե չեք ցանկանում փոխվել, բայց շրջապատող մարդիկ, հաստատ, կգնահատեն ձեր մեջ կատարված դրական փոփոխությունները։ Իհարկե, չի կարելի ասել, որ դուք լիովին այլ մարդ կդառնաք, բայց անկասկած, ուրիշներին քննադատելուց առաջ ավելի երկար կմտածեք եւ կփորձեք հասկանալ նրանց։
Գիտելիքների ավելացնում. ընթերասեր մարդիկ ավելի զարգացած են։ նրանք մեծ գիտելիքներ ունեն մարդու հոգեբանության, վախերի, պատմության, մշակույթների փոխազդեցության, պատերազմների, սուպերհերոսների (ցանկը կարելի է անվերջ շարունակել) մասին։ Ամեն գրքում օգտակար եւ ընթերցողի համար կարեւոր տեղեկություն կա։
Կնկատեք, որ հիմար եք եղել։ Մինչ գիրք կարդալը մարդիկ մտածում են, որ ամեն ինչ գիտեն։ Բայց որքան ավելի շատ են կարդում, այնքան ավելի է ընդլայնվում ձեր մտահորիզոնը, փոխվում աշխարհայացքը։ Կարդալուց հետո անգամ սենյակն ավելի լուսավոր, իսկ օդը թարմ է թվում։
Ստեղծագործ միտք. Շատ կարդալուց հետո կզգաք, որ ձեր միտքը պայծառանում է։ Դուք սկսում եք տարբեր երեւույթներ կապել ու համադրել իրար եւ նորը ստանալ դրանցից։ Դուք ամեն ինչին փորձում եք ավելի գեղեցիկ ու հետաքրքիր մոտեցում ցուցաբերել։
Դուք արդեն չեք վախենում, որ միգուցե տարօրինակ եք մյուսների համար։ Գիրք կարդալիս մարդիկ զարգացնում են իրենց երեւակայությունը եւ սկսում են կարծել, որ փոքր-ինչ տարօրինակ են՝ համեմատած մյուսների հետ։ Բայց եթե այդ ընթացքում սկսեք կարդալ գիտաֆանտաստիկ ժանրի գրքեր, կհասկանաք, որ դուք ամենանորմալ անձնավորությունն եք այս աշխարհում։ Այնուհետեւ կարդալու ցանկությունն ավելի կմեծանա, եւ դուք ավելի կհարստացնեք ձեր գիտելիքների պաշարը։ Իսկ ինչու՞ դեռ չեք սկսել կարդալ…