Քրիստինա Ագիլերան խոստովանել է, որ իրեն մի քանի անգամ առաջարկել են փոխել ազգանունը
Advertisement 1000 x 90

Քրիստինա Ագիլերան խոստովանել է, որ իրեն մի քանի անգամ առաջարկել են փոխել ազգանունը

Երգչուհի Քրիստինա Ագիլերան պատմել է, որ դժվար արտասանության պատճառով իրեն մի քանի անգամ խնդրել են փոխել ազգանունը։ Այս մասին գրում է HOLA-ն։

«Շոու-բիզնեսում առաջացող բազմաթիվ իրավիճակներում փորձեցին ինձնից խլել այս անունը։ Դա ամենահեշտ անունը չէ, որ յուրաքանչյուրը կարող է արտասանել։ Այն հաճախ կտրում էին»,- բողոքել է Ագիլերան:

Նա հիշեցրել է, որ իր հայրը Էկվադորից էր։ Աստղի խոսքով՝ ինքը բազմիցս հրաժարվել է փոխել ազգանունը, քանի որ հպարտանում է իր ծագմամբ։ Ագիլերան պարզաբանել է, որ իրեն բազմիցս առաջարկել են փոխել ազգանունն ավելի բարեհունչով։ Միաժամանակ նա չի թվարկել իրեն առաջարկված «վատ տարբերակները»։

style.news.am