Հինգ երեխաների մայր բրիտանուհին 115 կիլոգրամ քաշ է գցել և հռչակվել Համացանցում
Advertisement 1000 x 90

Հինգ երեխաների մայր բրիտանուհին 115 կիլոգրամ քաշ է գցել և հռչակվել Համացանցում

Մեծ Բրիտանիայի Նորտ Յորքշիրի կոմսության բնակչուհին 115 կիլոգրամ քաշ է գցել իր երեխաների ծնվելուց հետո և դարձել սոցիալական ցանցերի աստղ: Այս մասին գրել է Daily Mail-ը:

35-ամյա Սիմոն Գեյթլին սկսել է զբաղվել սպորտով և փոխել է իր սննդակարգը՝ բարեկազմությունը վերականգնելու համար: Կինն ամեն օր առավոտյան ժամը հինգին դուրս է գալիս մեկժամյա վազքի, ինչպես նաև զբոսնում է շան հետ: Շաբաթական երկու անգամ բրիտանուհին մարզվում է մարզասրահում:

Այժմ Instagram-ում Գեյթլիի էջին բաժանորդագրված է 26,7 հազար մարդ: Նրա խոսքով՝ իրենից մշտապես խորհուրդներ են խնդրում տղամարդիկ, որոնք անհանգստացած են, որ իրենց զուգընկերները չեն կարողանա քաշ գցել երեխայի ծնվելուց հետո: Նրանք նաև երկյուղում են, որ իրենց սիրեցյալները հղիությունից հետո կկորցնեն բարեկազմությունը:

«Ես մարզվում եմ նույնիսկ երեխաների հետ, որոնք դա որպես խաղ են ընկալում»,- ասում է նա:



Նման նյութեր