Ռուսական բոլոր ռադիոկայանների երգացանկերից հանվել են Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Մելաձեի երգերը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեի հեղինակային ստեղծագործությունները, հայտնում է Solenka.info-ն։
Մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրն ասել է, որ որոշման հիմքում Ուկրաինայի դեմ հատուկ գործողության նկատմամբ հայտնիների քննադատությունն է: Նրանցից առաջինը ելույթ է ունեցել Վալերի Մելաձեն`դատապարտելով ՌԴ իշխանություններին: Պուգաչովան մարտին մեկնել է Իսրայել, ապա օգոստոսին վերադարձել ՌԴ`ամուսնուն`Մաքսիմ Գալկինին աջակցություն հայտնելով, իսկ սեպտեմբերի վերջին կրկին լքել է երկիրը:
Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեին, ապա հատուկ գործողության մեկնարկից ի վեր անհետացել է տեսադաշտից եւ լռում է: Այժմ ռադիոյով չեն հեռարձակվում նաեւ Անի Լորակի, Վիագրայի եւ այլ արտիստների երգեր, որոնց համար ստեղծագործություններ է գրել կոմպոզիտորը: