Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը միասին չեն ապրում
Advertisement 1000 x 90

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը միասին չեն ապրում

Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրեւիս Բարքերն այս գարնանը ամուսնացել էին, սակայն  դեռեւս միասին չեն ապրում: Ըստ E! ամսագրի՝ զույգը միասին ապրելու համար ճիշտ ժամանակ է փնտրում:

«Մենք գտնվում ենք այն կետում, երբ մենք որոշում ենք, ինչպես միավորել մեր ընտանիքներն ու մեր երեխաներին», – ասել է Քորթնին Dear Media-ի փոդքաստի եթերում եւ հավելել, որ ամեն կիրակի ողջ ընտանիքով ընթրում են Թրեւիսի տանը: