Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին. life.panorama.am

Վերջին օրերին լուրեր են տարածվել, թե «Ռեստարտ 2020» սիթքոմը երկրորդ եթերաշրջան չի ունենա և այլևս չի հեռարձակվի: Թե որքանով են հավաստի տարածված լուրերը և ինչ ընթացք է սպասվում «Ռեստարտ 2020»-ում հարցերի պատասխանները Life.panorama.am-ը փորձեց ճշտել սիթքոմի գլխավոր հերոս, դերասան Մկրտիչ Արզումանյանից.

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ այս շրջանում կատարվում են սցենարային աշխատանքները և ըստ նախնական պայմանավորվածության՝ գարնանը մենք կրկին եթերում կլինենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում «Ռեստարտ 2020»-ի երկրորդ եթերաշրջանում, Մկոն նկատեց.

«Փակագծեր բացելու իրավունքը չունեմ: Այդպիսով կկոտրեմ հետաքրքրությունը: Միայն կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում սպասվում են հետաքրքիր սյուժետային զարգացումներ, կարծում եմ՝ մեզ ուրախ եթերաշրջան է սպասվում»:

Հարցին, թե Մկրտիչ Արզումանյանը գոհ էր արդյոք առաջին եթերաշրջանի արդյունքներից և ստացված արձագանքներից, պատասխանեց.

«Իհարկե, բնականոն հունով լսել եմ թե դրական, թե բացասական արձագանքներ: Ազնվորեն  ասեմ՝ ամեն ինչ չէր, որ սրտովս էր, բայց դա նորմալ ստեղծագործական ճանապարհ է, որը պետք է անցնենք հասկանալու համար, թե ինչ է պետք մեր հեռուստասերիալին: Երկրորդ սեզոնում այդ բացերը լրացնելով կներկայանանք, վստահաբար՝ շատ ավելի լավ եթերաշրջան է սպասվում հեռուստադիտողին, ամեն դեպքում՝ ես ու գործընկերներս այդպես ենք տրամադրված: Մենք ամեն ինչ կանենք՝ մաքսիմալ լավ աշխատանք ստանալու համար»:



Նման նյութեր