Միացյալ Նահանգները դեղամիջոցներ է գնում՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար
Advertisement 1000 x 90

Միացյալ Նահանգները դեղամիջոցներ է գնում՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար

ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը (HHS) 290 միլիոն դոլարի դեղամիջոցներ է գնել՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար։

Գերատեսչությունը հայտնել է, որ գնել է Nplate Amgen USA Inc. դեղամիջոցը  ձերք է բերվում «ռադիոլոգիական եւ միջուկային արտակարգ իրավիճակների դեպքում կյանքեր փրկելու համար ավելի լավ նախապատրաստվելու երկարատեւ, մշտական ջանքերի շրջանակներում»:

Սուր ճառագայթային համախտանիշը, որն առաջանում է ճառագայթման բարձր չափաբաժինների ազդեցության հետեւանքով, կարող է մի շարք ախտանիշներ առաջացնել: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ ծանր դեպքերը կարող են մարմնի վրա կործանարար հետեւանքների հանգեցնել, այդ թվում՝ ոսկրածուծի քայքայման եւ ներքին արյունահոսության: Nplate-ը, որը կարող է օգտագործվել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում, նպատակ ունի նվազեցնել չվերահսկվող արյունահոսությունը, որը հաճախ առաջանում է ճառագայթման հետեւանքով:

news.am



Նման նյութեր