Ամերիկացի ռեփեր Կուլիոյի (իսկական անունը՝ Արտիս Լեոն Այվի կրտսեր) երեխաները, ով մահացել է 60 տարեկանում, կսկսեն վզնոցներ կրել, որոնցում կլինի նրա դիամոխիրը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Այս մտքի մասին խոսել է մահացած արտիստի ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ այս կերպ երաժշտի մի մասը միշտ կմնա իր յոթ զավակների հետ։
Մեդիա մենեջերը հավելել է, որ Կուլիոյի որդիներից ու դուստրերից յուրաքանչյուրը կկարողանա ընտրել զարդերի վրա նրա սեփական մակագրությունը։ Հաղորդվում է, որ ռեփերի դիափոշիով կախազարդերից կարող են կրել նաեւ նրա մյուս հարազատները։
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի ռեփեր Կուլիոն մահացել է 59 տարեկանում՝ սրտի կանգից։ Կուլիոն առավել հայտնի էր 1995 թվականին նկարահանված «Dangerous Minds» ֆիլմի՝ Gangsta’s Paradise սաունդթրեքով։