Կոնջոյան Հայկոյի դատարկաբանության ապացույցը. Armenian info
Advertisement 1000 x 90

Կոնջոյան Հայկոյի դատարկաբանության ապացույցը. Armenian info

Կոնջոյան Հայկոն կրկին անգամ վկայակոչել է Մադրիդյան սկզբունքները՝ հայտարարելով, թե նախկին իշխանություններն իրենք իրեց գործողություններով Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում՝ հանձնելով Արցախը: Ընդ որում՝ իր այդ թեզը «հիմնավորելու» համար Կոնջոյան Հայկոն հատկապես շեշտել է Մադրիդյան սկզբուքներով նախատեսված պլեբիսցիտի հանգամանքը՝այն դիտարկելով որպես հաստատ ապացույց այն բանի, որ Հայաստնն ի սկզբանե ձեռք է քաշել Արցախից:

Սա խայտառակ կեղծ թեզ է, որը պարբերաբար շրջանառվում է տարբեր ՔՊ-ականների հարցազրույցներում՝ համոզելու գործից անտեղյակ մարդկանց, թե իբր Նիկոլը ոչ մի բանում մեղք չունի, ու եթե կյանքի կոչվեին Նիկոլին ժառանգություն հասած նախաստորգրված փաստթղթերը կամ փաստաթուղը՝ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա, ապա վիճակն է՛լ ավելի վատ էր լինելու:

Ի՞նչ ենք կարդում Մադրիդյան սկզբուքնենրում: Այնտեղ գրված է, մասնավորապես, հետևյալը. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Այստեղ երկու կարևոր շեշտադրում կա. մեկը էթնիկ համամասնությանն առնչվող կետն է, մյուսը՝ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորության մասին շեշտադրումը:

Ինչպիսի՞ն էր էթնիկ համամասնությունը ԼՂԻՄ-ում 1988-ի դրությամբ: Այդ համամասնությունը 75-ը 25-ի էր, որտեղ 75%-ը հայերն էին, իսկ 25%-ը՝ ազերիները: Սա չափազանց էական հանգամանք է, որի վրա ներկայիս իշխանությունները նախընրում են ուշադրություն չդարձնել. նման համաասնության պարագայում բացառվելու էր Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ: Ընդ որում՝ նախքան պլեբիսցտիտն էլ Արցախին տրվելու էր հստակ երաշխիքներով միջանկյալ կարգավիճակ, որը լրիվությամբ երաշխավորելու էր տեղի հայության բնականոն կյանքն ու անվտանգությունը:

Հիմա հարց՝ Նիկոլի շնիկներին՝ եթե Մադրիդյան սկզբուքներով Արցախը դառնում էր Ադրբեջանի մաս, տարածք, տնտեսական շրջան, ապա ինչո՞ւ էր դրանցում հատուկ նշվում ցանկացած կարգավիճակի չբացառման հանգամանքը կամ անցկացվելիք պլեբիստիտի համար հստակ չափորոշիչներ սահմանվում՝ ակնհայտորեն չբխող Ադրբեջանի շահերից:

Նմանատիպ հարցերի պատասխանները, իհարկե, Կոնջոյան Հայկոն չունի ու չի էլ ունենալու, քանի որ առավոտից երեկո ՔՊ-ականներով զբաղված են մարդկանց «ուղեղները լվանալով»: Սրանց զենքը մարդկանց անտեղյակությունն է ու իրենց ծնած ստերը, որոնք անընդհատ կրկնելով՝ Հայաստանը հասցրեցին այս թշվառագույն վիճակին և միայն այն բանի համար, որ շարունակեն իշխանության մնալ:



Նման նյութեր