Առանց գլյուտենի սննդակարգը ոչ մի օգուտ չի տալիս առողջ մարդկանց․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Առանց գլյուտենի սննդակարգը ոչ մի օգուտ չի տալիս առողջ մարդկանց․ հետազոտություն

Առանց գլյուտենի սննդակարգը ոչ մի օգուտ չի տալիս առողջ մարդկանց, ասում են Ռեդինգի համալսարանի, Շեֆիլդի համալսարանի եւ Շեֆիլդի համալսարանական հիվանդանոցների գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gastroenterology ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են առողջ կամավորներ, որոնք չեն տառապել ցելիակիայով կամ առանց ցելիակիայի գլյուտենի հանդեպ զգայունությամբ։

Բոլոր մասնակիցները փորձի մեկնարկից երկու շաբաթ առաջ հետեւել են առանց գլյուտենի սննդակարգի։ Այնուհետեւ կամավորներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբում մասնակիցները շարունակել են հետեւել այդ սննդակարգին եւս երկու շաբաթ, մինչդեռ երկրորդ խմբի սնունդը օրգանական գլյուտեն է պարունակել։

Բժիշկները փորձից առաջ եւ հետո գնահատել են աղեստամոքսային ախտանիշների (որովայնի ցավ, փորկապություն, լուծ եւ այրոց) արտահայտվածությունը: «Գլյուտենային» խումբը չի հայտնել ավելի արտահայտված խնդիրների կամ կողմնակի ազդեցությունների մասին՝ վերահսկվող խմբի համեմատ:

Գիտնականներն ընդգծել են, որ առանց գլյուտենի սննդակարգը ցուցված է ցելիակիայի դեպքում (հիվանդություն, որն առաջանում է գլյուտենի հանդեպ անհանդուրժողականությունից, որն ախտահարում է բնակչության մոտ 1 տոկոսին) եւ առանց ցելիակիայի գլյուտենի հանդպ զգայունության դեպքում։ Բայց նախքան սահմանափակող դիետայի անցնելը, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Հետազոտության համաձայն՝ առանց գլյուտենի սննդակարգը գլյուտենի նկատմամբ կլինիկական զգայունության՝ ցելիակիայի եւ առանց ցելիակիայի գլյուտենի հանդպ զգայունության լավագույն բուժումն է:

news.am