Լուկաշենկոն վստահ է, որ առանց միջուկային զենքի էլ Ռուսաստանը «կհաղթի» Ուկրաինային
Advertisement 1000 x 90

Լուկաշենկոն վստահ է, որ առանց միջուկային զենքի էլ Ռուսաստանը «կհաղթի» Ուկրաինային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանն ունի ամենաժամանակակից տեսակի զինատեսակներ և առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի Ուկրաինայի հետ դիմակայությունում:

«Մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանը Ղրիմի կամրջին ի պատասխան գերճշգրիտ հարվածներ հասցրեց Ուկրաինային, նկատեցիք, որ սա ուժ է: Եվ շատ արժանի ուժ: Բայց սա դեռ ամենը չէ:

Ռուսաստանը, վստահ եմ, տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին: Եվ միջուկային զենքի կարիք չկա: Ռուսաստանը առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի»,- ասել է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում:

 



Նման նյութեր