Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ:
Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 14 առանձնյակ։