Ուելսի արքայադուստրն ակնկալում է շուտով բարելավել հարաբերությունները թագավորական ընտանիքի սկանդալային ազգականի՝ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ։ Այս մասին գրում է Us Weekly-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Երբ Քեյթը եւ Ուիլյամը իմանան ճշգրիտ ծրագիրը Բոստոնում, նա [Քեյթ Միդլթոնը] նախատեսում է հաշտություն առաջարկել Մեգանին՝ փորձելով վերամիավորել եղբայրներին [Արքայազններ Հարրին եւ Ուիլյամը] ու լրացնել բացը», – հայտնել է ինսայդերը:
Ըստ աղբյուրի՝ Քեյթ Միդլթոնի՝ Մեգան Մարքլի հետ հարաբերությունները շտկելու փորձը պայմանավորված է նրանով, որ դա կցանկանային հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ն ու արքայադուստր Դիանան։ Սակայն արքայազն Հարիի կինը մտադիր չէ ընդառաջ գնալ։
«Հարրին եւ Մեգանը ծանրաբեռնված են իրենց բուռն գրաֆիկով, բայց Մեգանը պատրաստ է ջանքեր գործադրել, միայն թե ամսաթվերը չհամընկնեն», – ասել է աղբյուրը: