Mattel-ը ցուցադրել է Բարբի տիկնիկների սահմանափակ քանակությամբ շարք՝ երգչուհի Թինա Թերների կերպարներից մեկի տեսքով։ Դրա թողարկումը տեղի է ունեցել որպես Barbie Signature շարքի մի մաս, որը նվիրված էր երաժշտական աշխարհի խորհրդանշական գործիչներին: Այդ մասին գրում է Hypebae-ն։
Տիկնիկը թողարկվել է ի հիշատակ Թերների «Գրեմմիի» մրցանակակիր «What’s Love Got to Do with It» սինգլի։ 2012 թվականին կոմպոզիցիան ընդգրկվել է նաեւ մրցանակաբաշխության Փառքի սրահում։ Բարբին կոչված է նաեւ ընդգծելու «կատարողի անհավատալի մշակութային ազդեցությունն ու ժառանգությունը»:
Տիկնիկի հագին էլեգանտ սեւ մինի զգեստ է եւ ջինսե բաճկոն։ Տիկնիկի տեսքը լրացնում են տպավորիչ վզնոցը, մարգարտյա ականջօղերն ու բարձրակրունկները։