COVID-19 վարակի հետեւանքով միոկարդիտի վտանգը յոթ անգամ ավելի բարձր է, քան պատվաստումներից։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի բժշկական քոլեջի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Frontiers in Cardiovascular Medicine-ում:
Գիտնականներն իրականացրել են մինչ օրս միոկարդիտի զարգացման ռիսկի ամենամեծ հետազոտությունը՝ 58 միլիոն հիվանդների տվյալների հիման վրա։ Գիտնականները պարզել են, որ միոկարդիտի վտանգը COVID-19-ով հիվանդների մոտ 15 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր չեն կորոնավիրուս չեն տարել։
Հետազոտողները այնուհետեւ համեմատել են պատվաստված եւ չպատվաստված մարդկանց առանձին-առանձին: Պատվաստվածների մոտ միոկարդիտով հիվանդացությունը կրկնակի բարձր է եղել, քան չպատվաստվածների մոտ։ Բայց միեւնույն ժամանակ, COVID-19 վարակով միոկարդիտի վտանգը յոթ անգամ ավելի բարձր է եղել, քան պատվաստվածների մոտ։ Սա ցույց է տալիս, որ պատվաստանյութերի օգուտները շատ ավելին են, քան ռիսկերը: