Չինաստանը կարող է վեցերորդ սերնդի կործանիչ ստեղծել Սու-35-ի հիման վրա։ Այս մասին The Drive-ին պատմել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Մարկ Քելլին։
«Սկսել են Սու-27-ից, վերածվել են Սու-30-ի, հետո՝ սեփական J-16-ի, իսկ հետո՝ Սու-35-ի»,- վստահ է զինվորականը։ Նրա խոսքով՝ ռուսական Սու-35-ը, լինելով չորրորդ սերնդի կործանիչ, ունի «հինգերորդ սերնդի ավիոնիկա և արագություն»։
Ամերիկյան հրատարակությունը հիշեցնում է, որ Չինաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 24 Սու-35 ինքնաթիռների համեմատաբար փոքր խմբաքանակ։
«Այն պահից ի վեր, երբ Պեկինը գնեց Սու-35-ը, շատ են շահարկումները, թե ինչու կարող էր պատվիրել: Ոմանք ենթադրում են, որ Չինաստանը ցանկանում է մոտիկից ծանոթանալ Սու-35-ի շարժիչներին, ինչպես նաև պատկերացում կազմել Ռուսաստանի ամենակարևոր ակտիվներից մեկի՝ նրա սպառազինության և էլեկտրոնային պատերազմի համակարգերի մասին:
Քելլիի խոսքով, Սու-27 ընտանիքի հետ Չինաստանի փորձը լավ հնարավորություն կտա Պեկինին՝ ստեղծելու իր սեփական գործընկերը վեցերորդ սերնդի ամերիկյան կործանիչի համար, որը մշակվում է Միացյալ Նահանգների կողմից Next Generation Air Dominance (NGAD) ծրագրի շրջանակներում:
Սեպտեմբերին Breaking Defense-ը, վկայակոչելով Քելլիին, հայտնել էր, որ չինական վեցերորդ սերնդի կործանիչների մշակման ծրագիրը ճիշտ ուղու վրա է, ուստի ԱՄՆ ռազմաօդային ուժերը պետք է արագացնեն աշխատանքը NGAD-ի շրջանակներում:
Սիրարփի Աղաբաբյան