Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, խոսել է ամուսնու եւ առաջին ամուսնությունից նրա դստեր հարաբերությունների մասին, հայտնում է StarHit-ը։
Բաժանորդներից մեկը Տատյանա Բրուխունովային հարցրել է, արդյո՞ք հաջողվել է հումորիստին հաշտեցնել դստեր հետ։ Պետրոսյանի կինը պատասխանել է, որ հումորիստն իր դստեր հետ այլեւս չի շփվում։
«Նրանք երկու չափահաս մարդիկ են, նրանք իրավունք ունեն ընտրելու՝ շփվե՞լ, թե՞ ոչ»,- եզրափակել է Պետրոսյանի կինը։
Հումորիստի դուստրը՝ Վիկտորինա Պետրոսյանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 11-ին։ Այս պահին նա ամուսնու հետ ապրում է ԱՄՆ-ում։
Բրուխունովան եւ Պետրոսյանն ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ 2020 թվականի մարտին զույգը որդի է ունեցել։ Տղային անվանել են Վահան։
news.am