Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պայթյուններ են որոտացել, հայտնում են տեղական և միջազգային լրատվամիջոցները: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պատմել է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Շեվչևենկոյի շրջանի բնակելի շենքերի մեկում:
«Այս պահին 18 մարդ է փրկվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 բնակիչ մնացել են փլատակների տակ: Շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կա՞ն արդյոք մահացածներ: Մենք պարզաբանում ենք տեղեկությունը», – ասել է նա: Բացի այդ, Կլիչկոն նշել է, թե ավիահարվածների մասին ահազանգը շարունակվում է: «Մնացե՛ք ապաստարաններում»,-ասել է Կիևի քաղաքապետը՝ դիմելով քաղաքացիներին: