Վրաստանը հնարավոր է վերանայի առանց վիզայի ռեժիմը ռուսական կողմի հետ: Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վերջնական որոշումը, սակայն, վերապահված է Վրաստանի կառավարությանը: «Ռուսաստանի քաղաքացիները, որոնք եկել են Վրաստան, ինչ-որ առումով սադրանք է, չեմ կարող ասել, որ սա վտանգ է, բայց դա միանշանակ մարտահրավեր է: Հնարավոր է, որ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների մասին, քանի որ հիմա ամեն ինչ բավականին ազատական է»,- ասել է պետության ղեկավարը: