ԱՄՆ-ում կինն ընդունել է ուրվականի խորհուրդը և վիճակախաղով շահել 501 հազար դոլար։ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայում մի կինը վիճակախաղից րոպեներ առաջ վիճակախաղի տոմս է գնել և հարստացել՝ իր խոսքով՝ «ուրվականի կողմից իրեն տրված խորհուրդների շնորհիվ»։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
39-ամյա Ստեֆանի Իսրայելը պնդում է, որ ուշ գիշերը պառկած է եղել անկողնում, երբ հանկարծ լսել է, թե ինչպես է ուրվականը խոսում իր հետ: Նրան թվացել է, թե նա խորհուրդ է տալիս առցանց տոմս գնել չորս րոպեից հետո սկսվելիք առցանց խաղարկությանը մասնակցելու համար։ Ըստ Ստեֆանիի՝ ինքը որոշել է հետևել խորհրդին:
Առավոտյան կինը ծանուցում է ստացել, որ շահել է 501 հազար դոլար։ «Երբ ես տեսա դա, ես գոռում էի մոտ 20 րոպե: Կարծում եմ, որ մի փոքր վախեցրի ընտանիքիս անդամներին», – հիշում է Ստեֆանին: Այցելելով վիճակախաղի կազմակերպչի շտաբ՝ նա հարկերը մարելուց հետո ստացել է 356 հազար դոլար:
Կինը հայտնել է, որ մտադիր է այդ գումարով ներդրումներ կատարել նոր բիզնեսում։