Ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն վրդովվել է այն բանից, որ ադրբեջանական հեռուստատեսության եթերում երեխաներին ստիպում են հայհոյանքներ երգել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։
«Անհավատալի պահվածք, որն ամրապնդում է իմ համոզմունքը. մեր տեղը հայերի կողքին է», – գրել է նա Twitter-ում:
Ադրբեջանական «շոումենների» տեսանյութով է կիսվել նաև ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։