Մայրը որդու նկարում տեսել է իրականացած կանխատեսում և վախեցել
Advertisement 1000 x 90

Մայրը որդու նկարում տեսել է իրականացած կանխատեսում և վախեցել

Twitter-ի օգտատեր Ռեբեկա Վուլֆն ասել է, որ իր որդու նկարում տեսել է իրականացած կանխատեսում։ Նրա պատմությունը գրավել է The Mirror-ի ուշադրությունը:

Կինը հայտնել է, որ իր երեխան նկարել է մի նկար, որում կապույտ ֆլոմաստերով պատկերված է չորս հոգանոց ընտանիք՝ մայրն ու հայրը, ինքը՝ տղան և նրա կրտսեր քույրը։ Նրանց վերևում, կարմիր ֆլոմաստերով, երկու շրջված փոքրիկ երեխաներ էին։

Վուլֆը կարծում է, որ փոքրիկի նկարը կանխատեսել է իր հղիությունը. որդու նկարելուց մեկ տարի անց կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Նա խոստովանում է, որ շատ վախեցած էր՝ հասկանալով նկարի գաղտնի իմաստը։

Կինը հրապարակել է նկարի պատճենը՝ ի պատասխան գրառման, որում ծնողներին խնդրել էին կիսվել իրենց երեխաների մասին ամենասարսափելի պատմություններով: «Երբ ես նայում եմ այս պատկերին, ինձ թվում է, որ քո որդին նկարել է, թե ինչպես են երկվորյակների հոգիները գալիս այս աշխարհ»,- ասել է օգտատերերից մեկը։

«Երբ աղջիկս չորս կամ հինգ տարեկան էր, պնդում էր, որ ժամանակին ամուսնացած է եղել Բրեդ Հաֆինգթոն անունով մի տղամարդու հետ: Հարցին, թե ինչ է պատահել նրա հետ, մի փոքր տխրությամբ ասել է, որ նա անհետացել է ծովում»,- մեկնաբանություններում գրել է մեկ այլ օգտատեր։

Մեկ այլ կին էլ նշել է, որ չորս տարեկան երեխան իրեն փուչիկ է տվել և ասել, որ կարող է այն պահել հղիության ողջ ընթացքում: «Ես զարմացա և հարցրի, թե երբ եմ հղիանալու: Նա պատասխանեց, որ հինգ օրում և փախավ։ Մենք երեք տարի փորձել էինք հղիանալ, և ես երեք վիժում եմ ունեցել: Երեք օր անց թեստը դրական արդյունք տվեց», – ասել է նա:



Նման նյութեր