Հինգ ժամից պակաս քունը մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը
Advertisement 1000 x 90

Հինգ ժամից պակաս քունը մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը

Հինգ ժամից պակաս քունը մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը։ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների աշխատանքը հրապարակվել է PLOS: Medicine ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 50-70 տարեկան 8 հազար կամավորներ։ Մասնակիցների առողջությանն ու սովորություններին հետեւել են 25 տարի։

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք օրական 5 ժամից պակաս են քնում, 20 տոկոսով ավելի շատ են տառապում սրտի հիվանդություններից, քաղցկեղից եւ շաքարախտից, քան նրանք, որոնք գիշերը 7 ժամից ավելի են քնում: 50 տարեկանից բարձր կամավորների մոտ 30-40 տոկոսով ավելացել է միանգամից երկու եւ ավելի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ քրոնիկ հիվանդությունների հետեւանքով մահվան վտանգը աճել է 25 տոկոսով։

Հետազոտողների կարծիքով՝ իրենց բացահայտումները ընդգծում են մարդու առողջության համար բավարար քնի կարեւորությունը:

med.news.am