Ուկրաինական Strana.ua առցանց հրատարակությունը հայտնում է, որ հրթիռային հարձակում է իրականացվել Օդեսայի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի վրա։
Telegram ալիքում հրապարակվել է նաև ծխի սյան լուսանկար, որն, ըստ պարբերականի, առաջացել է պայթյունից հետո։
Հոկտեմբերի 22-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում՝ Կիրովոգրադի, Չերկասի, Վիննիցայի, Ժիտոմիրի և Դնեպրոպետրովսկի մարզերում, ինչպես նաև Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։
Ռուսաստանի զինված ուժերը հոկտեմբերի 10-ին սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան էր Կիևի ռեժիմի «ահաբեկչական գործողություններին»։ Մասնավորապես, նա նշել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը։