![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/02/գարեջուր0.jpg)
Բելգիայում արտադրել են աշխարհում առաջին ոչ ալկոհոլային գարեջուրը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, AB InBev ընկերության մասնագետները մի քանի հետազոտություններից հետո օգտագործելով գարեջրի արտադրման նորարական մեթոդը՝ ստացել են ոչ ալկոհոլային գարեջուր, որը համային հատկանիշներով չի տարբերվում այդ ըմպելիքի օրիգինալ տարբերակից:
Նորարարական տեխնոլոգիաներով պատրաստված գարեջրի համտեսը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում, հաղորդում է Soir թերթը: