Երգչուհի Մրայա Քերին սիրում է բոլորին և ամենուր զարմացնել իր շքեղ տեսքով, այդ պատճառով էլ նույնիսիկ մարզասրահում այնպիսի հագուստ է կրում, որը քննարկման թեմա է դառնում:
Մրայան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը մարզասրահում է՝ բարձրակրունկ կոշիկներով և ցանցավոր զուգագուլպայով: Այս տեսքով է երգչուհին մարզվում և, հավանաբար, ցանկանում է գերել մարզիչին ու նաև հաճելի անակնկալ մատուցել իր երկրպագուներին:
Սկանդալային «Մրայայի աշխարհը» վավերագրական հեռուստասերիալը, որտեղ խաղում էր երգչուհին, ավարտվել է, իսկ երկրպագուներին միշտ պետք է նոր «նվերներ» մատուցել: Այդ պատճառով էլ Մրայա Քերին պատրաստ է մարզվել բարձրակրունկներով՝ ձևացնելով, թե դա շատ հարմար է: Այսպիսին են շոու-բիզնեսի կանոնները: Մանրամասները՝ life.panorama.am-ում: