Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայից գնել «Barkan» զինտեխնիկան
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայից գնել «Barkan» զինտեխնիկան

Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայից գնել «Barkan» զինտեխնիկան: Այս մասին հայտարարել է թուրքական HAVELSAN ընկերության նախագահ Հաջի Ալի Մանթարը։

««Barkan» զրահամեքենաների վերաբերյալ բանակցությունները ներկայումս շարունակվում են Մալայզիայի, Ինդոնեզիայի, Կատարի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

HAVELSAN-ն ակտիվ է ծովային մարտական ​​համակարգերի, հետախուզական համակարգերի, հրամանատարության և կառավարման տեղեկատվական համակարգերի և ներքին անվտանգության համակարգերի ոլորտներում:

 



Նման նյութեր