Ուշ ընթրելու վտանգները
Advertisement 1000 x 90

Ուշ ընթրելու վտանգները

Հայտնի է, որ առողջ մարդու մոտ, երբ նա քնած է, ճնշման մակարդակը նվազում է մոտ 10 տոկոսով և այլն: Գիտնականները դիտարկել են ճնշում ունեցող 721 հիվանդի, նրանց միջին տարիքը կազմել է 53 տարեկան:

Մասնագետները պարզել են, որ նրանց համար վտանգավոր է ուշ երեկոյան ընթրելը: Ըստ նրանց՝ սնունդը հարուցում է արյան մեջ սթրեսի հորմոնների բռնկում այն պահին, երբ օրգանիզմը պետք է պատրաստվի գիշերային հանգստին:

Դա կտրուկ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների՝ ուղեղի ու սրտի կաթվածների և անգամ մահվան ռիսկը: Եթե մարդու մոտ առանց այն էլ օրվա մեջ բարձր է եղել ճնշումը, ուշ ընթրելն էլ ավելի վտանգավոր է դառնում նրա համար: Նրանց խորհուրդ է տրվում չընթրել երեկոյան ժամը 19:00-ից հետո, գրում է The Daily Mail-ը: