Ռուսաստանում 60 պատգամավոր և քաղաքապետարանի աշխատակից է մոբիլիզացվել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում 60 պատգամավոր և քաղաքապետարանի աշխատակից է մոբիլիզացվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում մոբիլիզացվել են 60 պատգամավորներ և քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը։

Նշվում է, որ Նովոռոսիյսկի, Սլավյանսկի, Կուշչևսկի, Կռիլովսկի և Ուստ-Լաբինսկի շրջանների վարչակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև ղեկավարների օգնականները, գյուղական բնակավայրի ղեկավարի տեղակալը, գերատեսչությունների ղեկավարները, գլխավոր և առաջատար մասնագետները գնացել են «հատուկ ռազմական գործողության տարածք»։

Վերապատրաստումից հետո Կրասնոդարի երկրամասի 14 շրջանների տեղական խորհուրդների պատգամավորները կուղարկվեն հատուկ գոտի։

Նախօրեին ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկույցի ժամանակ ասել էր, որ մասնակի մոբիլիզացիայի սկզբում որոշ խնդիրներ են ի հայտ եկել, սակայն դրանք այժմ լուծվել են։

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել սեպտեմբերի 21-ին՝ Ուկրաինայում և Դոնբասում ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության շրջանակներում։



Նման նյութեր