Երևանում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Մարզերում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։