Հայաստանի Առաջին հանրապետության պետական այրերը՝ Մկրտիչ Վանեցյան
Advertisement 1000 x 90

Հայաստանի Առաջին հանրապետության պետական այրերը՝ Մկրտիչ Վանեցյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ

Ծանոթացեք, հայեր:

ՄԿՐՏԻՉ ՀԱԿՈԲԻ ՎԱՆԵՑՅԱՆ (1883 -1974), գրական կեղծանունը՝ ՎԱԼԱԴ ՎԱԼԱԴՅԱՆ:

Հրապարակախոս, լրագրող, գրող, գրականության բնագավառի հետազոտող- գիտաշխատող: Տիրապետել է ութ լեզուների: 1912թ. Լայպցիգի Համալսարանում գերմաներեն գրել և պաշտպանել է «Feodor Dostojewskij als Ethiker» գիտական թեզը, որը հայերեն կարելի է թարգմանել «Ֆյոդոր Դոստոևսկին որպես բարոյագետ», կամ՝ Ֆյոդոր Դոստոևսկու էթիկան» և ստացել փլիսոփայության դոկտորի գիտական աստիճան:

Դոստոևսկու Էթիկայի ճանաչված այս մասնագետը 1918-1920թթ. վարել է պատասխանատու պետական պաշտոններ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ : Հենց Վալադ Վալադյան անվամբ նա զբաղեցրել է Ալեքսանդրապոլի միլիցիայի պետի և Հայաստանի Ռազմական Կոմիսարի բարձր ու պատասխանատու պաշտոնները:

Այն դժվարին ու խառնաշփոտ օրերին աշխատակիցների և ժողովրդի միջավայրում հայտնի է եղել իր խստապահանջ ու անկաշառ կեցվածքով, բացառիկ մաքրակենցաղ էությամբ:

Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբքուքյան էջից