Շինարարության նախագիծն արդեն հաստատված է։ Hangzhou China International Sports Center-ը կներառի ֆուտբոլային մարզադաշտ, ասպարեզ և լողավազաններ՝ ֆուտուրիստական դիզայնով:
Հավակնոտ նախագիծը վարում է Zaha Hadid Architect (ZHA) ճարտարապետական ընկերությունը: Նրա կենտրոնը կլինի հսկայական ֆուտբոլային մարզադաշտ, որը կընդունի 60000 հանդիսական: Բացի դրանից, կկառուցվի 19000 նստատեղով բազմաֆունկցիոնալ փակ արենա և երկու մեծ լողավազաններով ջրային սպորտի կենտրոն, գրում է New Atlas-ը։
Երեք տարածքներ կմիացվեն ընդհանուր հարմարություններով ամբիոնով, մինչդեռ ամբողջ համալիրը կներկայացնի շքեղ դիզայն, որը ZHA-ն ասում է, որ ոգեշնչված է Hangzhou-ի սարալանջերին գտնվող տեռասներով:
Ֆուտբոլի մարզադաշտը կունենա փակ ճակատ։ Սա կօգնի պահպանել հարմարավետ ջերմաստիճանը բնական օդափոխության միջոցով: Համալիրի կառուցման ժամանակ նախատեսվում է օգտագործել նաև արևային մարտկոցներ, ինչը կնվազեցնի շենքերի ներսում էլեկտրաէներգիայի կարիքը։
Համալիրի մոտ կստեղծվեն խոնավ տարածքներ։ Դրանք կտեղակայվեն հարակից գետի ափին` տեղական ջրահեռացման հնարավորությունները բարելավելու նպատակով: Ասվում է, որ դրանք նաև մաս են կազմում անձրևաջրերի հավաքման և կեղտաջրերի վերաօգտագործման ավելի մեծ համակարգի՝ օգտագործելով տեղական ջրային կյանքը՝ բնական աղտոտիչները հեռացնելու համար:
Թե երբ կսկսվի ու կավարտվի նոր մարզական կենտրոնի շինարարությունը, առայժմ խոսք չկա։ Դա, հավանաբար, տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում։
Սիրարփի Աղաբաբյան