Երգչուհի Ալլա Պուգաչովայի եւ շոումեն Մաքսիմ Գալկինի ընկերները խոսել են աստղային զույգի երեխաների Իսրայելի քաղաքացիության մասին, հայտնում է dni.ru-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Պուգաչովային իսրայելական անձնագիրը տրվել է մեկ տարով՝ 2022 թվականի մայիսի 22-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 21-ը։ Ըստ Իսրայելի օրենքի՝ հայրենադարձների համար առաջին անձնագիրն ունի սահմանափակ գործողության ժամկետ, եւ փաստաթղթի տրամադրումը կատարվում է Իսրայելում գտնվելու երեք ամիսը լրանալուց հետո։
Բացի այդ, ենթադրվում է, որ անձնագրեր են տրամադրվել նաեւ Պուգաչովայի եւ Գալկինի երեխաներին՝ 9-ամյա Էլիզաբեթ եւ Հարրի Գալկիններին։
Իսրայելի օրենքների համաձայն՝ անչափահաս անձը չի կարող ինքնուրույն դիմել անձնագիր ստանալու։ Դիմումը կարող է ընդունվել միայն հոր կամ մոր կողմից: Երեխաների համար անձնագիր տրվում է ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով, իսկ 14 տարեկանից բարձր անձանց համար՝ որոշակի ժամկետով՝ կախված չափահաս դառնալուն մնացած տարիների քանակից: