ԱՄՆ-ում տղամարդը մեկ տարի ձևացել է, թե Սթենֆորդի համալսարանի ուսանող է և ապրել է հանրակացարանում, գրում է New York Post-ը։ Տղամարդու ինքնությունը բացահայտվել է, երբ վեջինս բռնվել է գողություն կատարելու համար:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ուիլյամ Քարրին ապրում էր համալսարանի հանրակացարանում՝ ներկայանալով որպես բժշկություն սովորող երկրորդ կուրսեցի։ Ուսանողները պատմել են, որ տղամարդը ներխուժել է ուրիշների սենյակներ և ոտնձգություններ կատարել առնվազն մեկ կնոջ նկատմամբ։ Բացի այդ, նա հեռուստացույց է գողացել իր հարեւաններից։
«Մենք անմիջապես ստուգում կանցկացնենք, որպեսզի համոզվենք, որ մեր ընթացակարգերը թույլ չեն տա նման դեպքերի կրկնություն»,- ասել են համալսարանի ներկայացուցիչները։
Հաղորդվում է, որ Ուիլյամը նաև ստեղծել է Tinder-ի պրոֆիլ՝ նշելով իրեն որպես Սթենֆորդի ուսանող՝ այդ համալսարանից ընկերուհի գտնելու համար: Քարիի ծրագիրն աշխատել է, բայց բաժանումից հետո տղամարդը սկսել է հետապնդել աղջկան։