Գուտերեշը կարծում է, որ մարդկությունը սլանում է դեպի կլիմայական դժոխք
Advertisement 1000 x 90

Գուտերեշը կարծում է, որ մարդկությունը սլանում է դեպի կլիմայական դժոխք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովի բացման ժամանակ ասել է, որ մարդկությունն ամբողջ թափով սլանում է դեպի կլիմայական դժոխք եւ զարգացած ու զարգացող երկրներին կոչ է արել կլիմայական համերաշխության պակտ կնքել։

«Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Եվ մեր մոլորակն արագորեն մոտենում է բեկումնային կետին, որն անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը: Մենք կլիմայական դժոխքի մայրուղու վրա ենք, իսկ մեր ոտքը աքսելերատորի վրա է»,- ասել է Գուտերեշը: «Ահա թե ինչու COP27-ի սկզբում ես կոչ եմ անում պատմական պակտ կնքել զարգացած եւ զարգացող երկրների միջեւ՝ Կլիմայի համերաշխության պակտ»,- հավելել է նա:

Նրա խոսքով, այս պակտի համաձայն, բոլոր երկրները կարող են լրացուցիչ ջանքեր գործադրել այս տասնամյակում արտանետումները նվազեցնելու համար՝ գլոբալ տաքացումը 1,5 աստիճանի վրա պահելու նպատակին համապատասխան: Բացի այդ, ավելի հարուստ երկրները եւ միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն կցուցաբերեին, որպեսզի օգնեին զարգացող երկրներին արագացնել իրենց անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին:

 



Նման նյութեր