Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ Օրենբուրգում մահացել է «Լասկովիյ մայ» խմբի հիմնադիր Սերգեյ Կուզնեցովը։
1980-ականների սկզբին Կուզնեցովը որպես երաժշտական ղեկավար աշխատել է այն մանկատանը, որտեղ մեծացել է Յուրի Շատունովը։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ նոր խմբին վոկալիստ էր պետք։ Հետո նրանք խմբի կիթառահարի հետ ունկնդրեցին Շատունովին։ Կուզնեցովը տղայի մեջ տաղանդ տեսավ եւ նրա համար գրեց առաջին երգը։
«Белые розы» երգը դարձավ մի ամբողջ էպոխայի՝ «Լասկովիյ մայ»-ի հիմնը։