Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել Է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում Է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել Է արդեն Բրազիլիայի երկու նահանգներում: Այդ մասի հաղորդել է G1 պորտալը:
«COVID-19-ի BQ.1 տարատեսակի տարածումը հաստատվել Է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում. սա առաջին հայտնաբերված դեպքն Է: Բրազիլիայում այն ավելի վաղ հայտնաբերվել Էր Ռիո դե Ժանեյրոյում»,-ասվում Է G1-ի նյութում՝ վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական կենտրոնին:
«Օմիկրոն» շտամի BQ.1 տարատեսակը դրսեւորել Է փոխանցման բարձր կարողություն այժմ Բրազիլիայում շրջանառվող COVID-19-ի մյուս տարատեսակների համեմատությամբ:
CEVS-ի համագենային հետազոտությունների համակարգող Ռիչարդ Սթեյների խոսքով, որից մեջբերում Է անում G1-ը, վիրուսի այդ տարատեսակի տարածման ներուժն առաջացնում Է տարբեր երկրների առողջապահական մարմինների անհանգստությունը:
CEVS-ում ընդգծել են COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակելու կարեւորությունը, նշելով, որ ներկա դրությամբ երկրում կրկնապատվաստումն ուշացրել Է ավելի քան 3 միլիոն մարդ:
«Ցերբեր» անվանումն ստացած տարատեսակն իրենից ներկայացնում Է BA.5 «օմիկրոնի» ենթատեսակ, որը պարունակում Է լրացուցիչ մուտացիաներ. այս տարատեսակի մի քանի հարյուր հաստատված դեպքեր հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել Է գրեթե 30 երկրներում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ կորոնավիրուսի «ցերբեր» տարատեսակը, որը հայտնաբերվել Է նաեւ Ռուսաստանում, «օմիկրոնի» մյուս ենթատեսակներից ավելի վտանգավոր չԷ. «դելտա»-ի համեմատությամբ այն ընթանում Է ավելի թեթեւ, սակայն ավելի վարակիչ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: