Սրտի կաթվածի վաղ ախտանիշ
Advertisement 1000 x 90

Սրտի կաթվածի վաղ ախտանիշ

Շնչահեղձության զգացումը և նորմալ շնչելու անկարողությունը կարող են նախազգուշացնել մոտալուտ ինֆարկտի մասին, «МедикФорум»-ին տված հարցազրույցում ասել է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեևը։

«Կրծքավանդակի անտանելի ցավի հայտնի պատկերը սրտի կաթվածի մասին ազդանշան տալու միակ միջոցը չէ: Առաջին նախազգուշական նշանները կարող են հայտնվել շտապ բժշկական օգնությունից մի քանի ամիս առաջ և ավելի նուրբ լինել»,- զգուշացրել է Վարֆոլոմեևը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, շնչահեղձության մասին է։ Բժիշկը ընդգծել է, որ սիրտն ու շնչառությունը սերտորեն կապված են, և խորհուրդ է տվել չանտեսել այս ախտանիշը և եթե այն ի հայտ գա, հետազոտության ենթարկվել։