Նախկին «Միսս Արգենտինա» Մարիանա Վարելան և նախկին «Միսս Պուերտո Ռիկո» Ֆաբիոլա Վալենտինը գաղտնի ամուսնացել են մեկուկես տարի հանդիպելուց հետո։ Աղջիկները հայտարարել են իրենց հարսանիքի մասին Instagram-ում։
Ըստ CNN-ի՝ Վարելան և Վալենտինը հանդիպել են Miss Grand International 2020 գեղեցկության մրցույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Թաիլանդում 2021 թվականի մարտին։ Երկու աղջիկներն էլ հայտնվեցին մրցույթի լավագույն 10-յակում, իսկ միջոցառումից հետո նրանք մնացին մտերիմ ընկերներ և սկսեցին շփվել սոցիալական ցանցերում։
Վարելան և Վալենտինը երկրպագուներից գաղտնի են պահել իրենց սիրային հարաբերությունները՝ բացահայտելով այն հարսանիքի հայտարարության հետ միաժամանակ։
Instagram-ում նորապսակները տեսանյութ են հրապարակել իրենց հարաբերությունների կարևորագույն պահերով՝ զբոսանքներ լողափով, գրկախառնություններ, շամպայնով կենացներ և այն պահը, երբ Վալենտինն ամուսնության առաջարկ է արել Վարելային՝ շրջապատված ոսկե փուչիկներով՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ» մակագրությամբ:
Սիրահարները նաև կիսվել են ադամանդներով սպիտակ ոսկուց պատրաստված նշանադրության մատանիների լուսանկարով։ Երկրպագուները, մրցույթի մասնակիցները և այլ հայտնի մարդիկ շնորհավորել են նորապսակներին։