Ինչ վտանգավոր խնդիրների կարող է հանգեցնել ջրի չարաշահումը
Advertisement 1000 x 90

Ինչ վտանգավոր խնդիրների կարող է հանգեցնել ջրի չարաշահումը

Ջրի չարաշահումը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել անգամ գլխուղեղի այտուցի։ Այս մասին Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է ուրոլոգ-անդրոլոգ Ալեքսանդր Լուբեննիկովը՝ հորդորելով օրական երկու լիտրից ավելի ջուր չխմել։

Մասնագետի խոսքով՝ միանգամից 3-4 լիտր ջուր խմելը մի քանի անգամ մեծացնում է երիկամների վրա գործադրվող ճնշումը, ինչի հետևանքով օրգանը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր գործառույթներն ու դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից։ Այս ամենի հետևանքով սկսում են ձեռքերի ու ոտքերի հատվածներում այտուցներ ի հայտ գալ։ Բացի այդ, ջուրը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և հանգեցնել սրտամկանի հատվածում ցավերի առաջացման։

«Կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ հեղուկի գործածությունը որոշ դեպքերում կարող է հանգեցնել գլխուղեղի այտուցների առաջացման, մարմնի կոորդինացիայի խանգարման, գիտակցության կորստի կամ անգամ մահվան», – նախազգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, չափազանց մեծ քանակությամբ ջրի գործածությունը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց պոտենցիայի վրա և կարող է քնի խանգարումների պատճառ դառնալ։

tert.am