Քանյե Ուեսթի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով Adidas-ը վաճառքի աճի նվազում է ունեցել
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով Adidas-ը վաճառքի աճի նվազում է ունեցել

Adidas ապրանքանիշը հայտարարել է տարվա երրորդ եռամսյակում 4 տոկոս աճի մասին, որն ավելի քիչ է քան ակնկալվում էր, ինչը կապված է Yeezy-ի Քանյե Ուեսթի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով հարաբերությունների խզման հետ, գրում է WWD-ը:

Գերմանական ապրանքանիշը տարեսկզբին ակնկալում էր 11-13 տոկոս աճ, սակայն այժմ կանխատեսված առավելագույն թիվը 10 տոկոսն է:

Ընկերությունը նշել է, որ Քանյե Ուեսթի հետ պայմանագրի խզումը, ամենայն հավանականությամբ, կարժենա 250 միլիոն դոլար: Բացի այդ ակնկալվում էր, որ Yeezy-ի վաճառքը կաճի տարվա չորրորդ կիսամյակում՝ պայմանավորված եղանակային պայմանների համապատասխանությամբ:

«Շուկայում իրավիճակը փոխվել է սեպտեմբերի սկզբին, երբ արեւմտյան շուկաներում սպառողների պահանջարկը դանդաղել է, իսկ լոգիստիկ կարողությունները Չինաստանում էլ ավելի են վատացել: Արդյունքում ընկերությանը պահեստներում ապրանքի կուտակում է եղել, ինչը տարվա մնացած հատվածում զգալի զեղչերի կհանգեցնի։ Սա ավելի ու ավելի կազդի մեր եկամուտների վրա», – նշել է Adidas-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Հարմ Օլմայերը՝ տարածած հայտարարության մեջ:

style.news.am