Սեռական ակտիվությունը կարող է հանգեցնել ասթմայի սրման, պարզել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը ներկայացվել է ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի ամերիկյան քոլեջի տարեկան զեկույցում։
Հետազոտողները հավաքել են PUBMED տվյալների բազայում սեռական հարաբերությունների եւ ասթմայի սրացումների փոխհարաբերությունների վերաբերյալ հասանելի բոլոր հրապարակումները: Վերլուծությունը ցույց է տվել, որ սեռական ակտիվությունը կարող է ասթմայի նոպաների խթան հանդիսանալ։ Սակայն հիվանդներն ու բժիշկները հազվադեպ են դա համարում ռիսկի հնարավոր գործոն:
Դա կարող է բացատրվել նրանով, որ գրանցված դեպքերը շատ չեն եղել, կամ հիվանդները պարզապես ամաչում են բժիշկների հետ քննարկել սրացումը, եթե այն սեքսի հետեւանք է: Հեղինակները կոչ են անում գործընկերներին ավելի շատ հետազոտություններ անցկացնել այս թեմայով:
Գիտնականները նշում են, որ մարդիկ պետք է սեռական կոնտակտը դիտարկեն որպես հնարավոր թրիգեր։ Նրանց խոսքով՝ սեռական ակտիվության վրա էներգիայի ծախսը մոտավոր հավասար է երկու աստիճանավանդակ բարձրանալուն, ուստի զարմանալի չէ, որ այն կարող է ասթմայի նոպա առաջացնել։