Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել․ համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել ինքնասպանություն գործած 23–ամյա կնոջ մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել․ համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել ինքնասպանություն գործած 23–ամյա կնոջ մասին. aravot.am

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին: Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին:

Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա: Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց: Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել:

«Հանուն մեծ սիրո, հանուն նվիրվածության նման քայլի գնաց: Արտակարգ գիտակից, մակարդակով ընտանիքի տղա էր Արմենը, նրա կինը՝ նմանապես: Այսօր Արմենի ու Լիլիթի նշանադրության օրն է»,- ասաց Ռուբիկ Սիրականյանը:

aravot.am