![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/11/0aae467a5436254fec7f7de2b8a56a1b.jpg)
Մեքսիկական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը խորը դեկոլտեով զգեստով ներկա է գտնվել Լոնդոնում GQ ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Չորեքշաբթի երեկոյան՝ նոյեմբերի 16-ին, շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները ժամանել են Լոնդոն՝ նշելու «GQ Men Of The Year» ամենամյա մրցանակաբաշխությունը Mandarin Oriental Hyde Park-ում: Այս տարվա մրցանակներին արժանացել են Զոի Կրավիցը, Լուի Թերուն և Սթորմզին:
56-ամյա Սալմա Հայեկը երեկոյի համար ընտրել է երկար զգեստ՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացվել է մեծ ադամանդե ականջօղերով: Դերասանուհու արտաքինն ամբողջացվել է խոշոր գանգուրներով մազահարդարմամբ և երեկոյան դիմահարդարմամբ։