Տատյանա Բուլանովայի համերգային տնօրեն Կոնստանտին Սերգեեւը հերքել է երգչուհի Ելենա Կորոլյովայի խոսքերը՝ արտիստի սպասվելիք ամուսնության մասին։
Սերգեեւի խոսքով՝ Բուլանովայի նշանադրության մասին Կորոլյովայի գրառումը «ապատեղեկատվություն է»։ Գրառումն այժմ հեռացված է։ Տնօրենը նշել է, որ ինքը եւ արտիստը պատասխանատվություն չեն կրում այն մարդկանց գործողությունների համար, ովքեր «առանց խորհրդակցելու գրառումներ են տեղադրում»։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ, օրինակ, Տատյանա Բուլանովան թռավ դեպի Լուսին։ Մենք ամեն ինչ հերքում ենք, փաստեր չկան»,- հայտարարել է Սերգեեւը։
news.am