Զոհված զինծառայողը Շիրակի մարզից էր. ընտանիքն ապրում է ՌԴ-ում. news.am
Advertisement 1000 x 90

Զոհված զինծառայողը Շիրակի մարզից էր. ընտանիքն ապրում է ՌԴ-ում. news.am

Ադրբեջանի զինուժի կրակոցից այսօր առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանը Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ համայնքից էր, ընտանիքի ավագ որդին: Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Գոռը երկու անչափահաս եղբայր ունի:

«Գոռը բանակ էր զորակոչվել անցած տարի աշնանը: Նրանց ընտանիքն արդեն երկար ժամանակ է` Հանրապետությունում չի գտնվում, Ռուսաստան էին տեղափոխվել, որովհետև այստեղ ապրել չէին կարողանում, տնակում էին ապրում»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ըստ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:

news.am

 



Նման նյութեր